Ողջու՛յն, աշխարհ:

Posted by: | Posted on: Ապրիլի 5, 2017

 

Բարի գալուստ  Բերդավանի  միջնակարգ դպրոցի կայք


Դպրոցի առաքելությունը

Բերդավանի միջնակարգ դպրոցը `որպես հանրակրթական ուսումնական հաստատություն,ունի զգալի հաջողություններ, տարիներ շարունակ տվել է լավագույն շրջանավարտներ, որոնց զգալի մասը ընդունվել է բարձր վարկանիշ ունեցող տարբեր բուհեր, ավարտել են բարձր առաջադիմությամբ, կայացել են որպես մասնագետներ: Դպրոցը իր ձեռք բերած ավանդույթները չի փոխելու և ձգտելու է հնարավորության սահմաններում ցուցաբերել առավելագույն բարձր արդյունքներ, որպեզսի առավելագույնս կարողանա ապահովել սովորողներին ներկայացվող ընդհանրական որակական պահանջները` ըստ ուսումնական բնագավառների,կրթական բովանդակային բաղադրիչների և կրթական ծրագրերի աստիճանների:Կփորձի տալ այնպիսի շրջանավարտներ, որոնք գիտակցեն սեփական մշակույթի, ավանդույթների, ազգային այլ արժեքների կարևորությունն ու նշանակությունը և լինեն դրանց կրողը, հարգեն մեր պետական    խորհրդանիշները, լինեն հայրենասեր, գիտակցեն, որ գիտությունը, արդիական տեխնոլոգիաները,կրթությունը  մեծագույն արժեքներ են ժամանակակից աշխարհում, աշխատանքային հմտությունները, մասնագիտական վարպետությունը, կարևորեն բարոյական չափանիշները,համամարդկային արժեքները, լինեն ազնիվ, գթասիրտ,արդարամիտ, օրինապահ, բարեկիրթ, կարևորեն գեղագիտական արժեքները, գնահատեն գեղեցիկը, բարին, ճշմարիտը, գիտակցեն իրենց տեղն ու դերը ընտանիքում և հասարակության մեջ, լինեն մարդասեր, հանդուրժող, քաղաքակիրթ վերաբերմունք  դրսևորեն ուրիշ ժողովուրդների և նրանց մշակույթների հանդեպ:Անաչառորեն գնահատեն իրենց ուժերն ու կարողությունները, ունենան օգնության հասնելու պատրաստակամություն, գիտակցեն սպորտով զբաղվելու անհրաժեշտությունն առողջության պահպանման  և ներդաշնակ զարգացման համար:

                              Դպրոցի նպատակները

Մեր դպրոցը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում սովորողների համակողմանի ուսուցման ու դաստիարակության ուղղությամբ տարվող աշխատանքները , նաև արտադասարանական և արտադպրոցական  աշխատանքները, որոնց նպատակն է նաև դասերից դուրս արմատական տեղաշարժ կատարել ազգային արժեքների վերականգնման ու կրթության որակի բարելավման մեջ:

   ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 Գնահատման և թեստավորման կենտրոն
 
Կրթության ազգային ինստիտուտ
 Կրթական կայքեր

                 
www.facebook.com/Բերդավանի միջնակարգ դպրոց